կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կհանդիպեն Էկոնոմիկայի նախարարության թիմն ու ԼՂ-ից բռնի տեղահանված բիզնեսմենները. Քերոբյան

Կհանդիպեն Էկոնոմիկայի նախարարության թիմն ու ԼՂ-ից բռնի տեղահանված բիզնեսմենները. Քերոբյան

Մենք անցնում ենք ավելի երկարատև՝ մարդկանց տնտեսական և սոցիալական ինտեգրացիայի ծրագրերին: Այդ մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Երկուշաբթի՝ հոկտեմբերի 9-ին, էկոնոմիկայի նախարարությունում ժամը 16:00-ին տեղի է ունենալու հանդիպում նախարարության թիմի և ԼՂ-ից բռնի տեղահանված բիզնեսմենների միջև: Ես կոչ եմ անում, որ այն մարդիկ, որոնք դեռևս չեն պլանավորել, անպայման միանան, և մենք առարկայական քննարկում կունենանք, թե ինչպես օգնենք ձեռնարկատերերին, բիզնեսմեններին՝ վերսկսել իրենց բիզնեսը ՀՀ-ում»,- ասաց Վահան Քերոբյանը՝ նշելով, որ արդեն 40-ից ավելի բիզնեսմեններ գրանցվել են:

  • Կիսվել: