հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Խաղաղությունն ու կայունությունը միակողմանի չեն կառուցվում. «Հայաստանի Հանրապետություն»

Խաղաղությունն ու կայունությունը միակողմանի չեն կառուցվում. «Հայաստանի Հանրապետություն»

 «Տարածաշրջանում իրապես խաղաղության հաստատման համար առաջին հերթին անհրաժեշտ է, որպեսզի Թուրքիան արմատական փոփոխությունների ենթարկի Հայաստանի հանդեպ իր ագրեսիվ քաղաքականությունը եւ վերանայի թշնամական գործողությունները։ Հայաստանի անկախացման օրվանից մինչեւ վերջերս մեր երկիրը հանդես է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու պատրաստակամությամբ, սակայն բոլոր փորձերն ապարդյուն են եղել։

Որքան էլ, սակայն, հայկական կողմը տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ պատրաստակամություն ցուցաբերի, այն միակողմանի չի կարող կյանքի կոչվել։ Կայունության եւ խաղաղության հասնելու համար պարտադիր են բոլոր կողմերի ցանկությունն ու կամքը։ Մինչդեռ մենք նկատում ենք հակառակ գործընթացը՝ ոչ միայն Ադրբեջանից, այլեւ Թուրքիայից ժամանակ առ ժամանակ հնչում են ուժի սպառնալիքի կիրառման եւ ոչ կառուցողական հայտարարություններ։ Ադրբեջանում, հակառակ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ամրագրված դրույթի, առայսօր պահվում են եւ խոշտանգումների են ենթարկվում հայ գերիները։ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում բարբարոսաբար ոչնչացվում է մեր պատմամշակութային ժառանգությունը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: