չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Խաղաղապահները սկսել են ականազերծել Մարտակերտի շրջանի գյուղատնտեսական հողատարածքները

Խաղաղապահները սկսել են ականազերծել Մարտակերտի շրջանի գյուղատնտեսական հողատարածքները

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները սկսել են Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի տարածքում մաքրման և ականազերծման աշխատանքները:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:

Ամեն օր Մարտակերտի շրջանում սահմանազատման գծի մոտակայքում ՌԴ խաղաղապահներն աշխատանքներ են իրականացնում չպայթած զինամթերքի, արկերի, փամփուշտների և ականների որոնման ուղղությամբ:

Հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողները կատարում են բնակավայրերի եւ գյուղատնտեսական հանդակների եւ ընտանի կենդանիների արոտավայրերի համար նախատեսված հարակից տարածքների մաքրման աշխատանքներ:

  • Կիսվել: