կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում, բանակցությունները շարունակվում են. Արցախի տեղեկատվական շտաբ

Խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում, բանակցությունները շարունակվում են. Արցախի տեղեկատվական շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ շփման գծի պահպանությունը և այդ համայնքներում ապրող խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում:

Այս պահի դրությամբ խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում, և բանակցությունները շարունակվում են: Կրկին հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն տվյալ պահին կայուն է:

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: