կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Խաղաղապահները Ղարաբաղում իրական հերոսություն են ցուցաբերել. նրանց հասցեին հնչող բոլոր կշտամբանքներն անհիմն են. Պեսկով

Խաղաղապահները Ղարաբաղում իրական հերոսություն են ցուցաբերել. նրանց հասցեին հնչող բոլոր կշտամբանքներն անհիմն են. Պեսկով

Ռուսաստանը համաձայն չէ ռուս խաղաղապահներին ինչ-որ բանում մեղադրելու փորձերին։ Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ ՌԴ-ն կտրականապես համաձայն չէ Ղարաբաղում իրավիճակի պատասխանատվությունը Մոսկվայի եւ ռուս խաղաղապահների վրա դնելու փորձերին։ «Մենք հասկանում ենք այս պահի հուզական շիկացածությունը, բայց կտրականապես համաձայն չենք պատասխանատվությունը ռուսական կողմի կամ, առավել եւս, ռուս խաղաղապահների վրա դնելու փորձին, որոնք իսկական հերոսություն են ցուցաբերում՝ կատարելով իրենց գործառույթներն այն մանդատին համապատասխան, որն ունեն,- ընդգծել է Պեսկովը։- Խաղաղապահներին մեղադրել այն բանում, թե նրանք ինչ-որ բան այնպես չեն անում, ոչ ոք չի կարող։ Երբեք նման մեղադրանքներին չենք համաձայնի»,- ասել է նա։

Նա նշել է, որ Մոսկվան կշարունակի շփումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, եւ իր գործունեությունը՝ Ղարաբաղի հայերի բոլոր իրավունքների պաշտպանման համար։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: