ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Խաղաղապահները 28 հայ ուխտավորի Ստեփանակերտից ուղեկցել են Դադիվանք. ՌԴ ՊՆ

Խաղաղապահները 28 հայ ուխտավորի Ստեփանակերտից ուղեկցել են Դադիվանք. ՌԴ ՊՆ

Մեկ օրվա ընթացքում Հայաստանի տարածքից Արցախ է վերադարձել 41 տեղահանված, տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն:

Նշվում է, որ 2020 թվականի նոյեմբերի 14-ից մինչ օրս Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 52 351 մարդ:

Մարդասիրական ականազերծման կենտրոնի սակրավորները շարունակում են իրենց աշխատանքը Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման ուղղությամբ:

Ընդհանուր առմամբ՝ 2020թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել են 1191.3 հա տարածք, 350 կմ ճանապարհ, 1170 բնակելի շենք, ներառյալ՝ 29 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24,181 պայթուցիկ առարկա: Խաղաղապահները 28 հայ ուխտավորի Ստեփանակերտից ուղեկցել են Դադիվանք:

 

  • Կիսվել: