ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԿԳՄՍ նախարարությունում մեկնարկել են ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունները

ԿԳՄՍ նախարարությունում մեկնարկել են ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունները

Օգոստոսի 26-ից ԿԳՄՍ նախարարությունը սկսել է ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունները։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի, փոխնախարար Միքայել Համբարձումյանի և ԳԹԿ տնօրեն Յուրի Քարամյանի մասնակցությամբ առաջին խորհրդակցությունը տեղի է ունեցել ԱՀ Ասկերան քաղաքում, որին ներկա էին շրջվարչակազմի կրթության ու սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը և շրջանի համայնքային դպրոցների տնօրեններ ու ուսուցիչներ։ Խորհրդակցության սկզբում ներկաները հարգեցին 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակը։

Կ. Մայիլյանը ներկայացրեց նախորդ ուսումնական տարվա հաշվետվությունը, նախարարության ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրեց համակարգում գոյություն ունեցող և պատերազմից հետո առաջացած մի շարք խնդիրների վրա։ «Շրջանի դպրոցներում առկա հիմնական խնդիրներից են որակյալ կադրերի ընտրությունն ու ապահովումը, դպրոցների և մանկապարտեզների շենքային պայմանների հիմնանորոգումն ու բարելավումը, դպրոցներում զինանոցների սպառազինումը, մարզագույքի, համակարգչային ու տպիչ սարքերի ձեռքբերումը, հանրակրթական ուսումնական հաստատությունների համար ապաստարանների կառուցումը»,- նշեց Կ.Մայիլյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Լուսինե Ղարախանյանը ներկայացրեց առաջարկություններ և նախարարության կողմից իրականացվող մի շարք ծրագրեր, որոնց կարևորությունն ու արդյունավետությունը անմիջական կապ ունեն ստեղծված իրավիճակի հաղթահարման հետ։

Բնութագրությունը հասանալի չէ

Քննարկվեցին նաև բնագիտական ցիկլի առարկաների մասնագետների պակասի կարգավորման հարցը, մանկապարտեզներում հատուկ մանկավարժի (լոգոպեդ, հոգեբան) անհրաժեշտության խնդիրը, համալսարանն ավարտած մանկավարժներին պայմանագրով շրջաններ գործուղելու հարցը։ Հանդիպման վերջում ԿԳՄՍ նախարարը պարգևատրեց Ամառային գրքարշավի լավագույն ու ակտիվ մասնակիցներին և ուսուցիչներին, կոչ արեց հավատարիմ մնալ գաղափարական բարձր արժեքներին, սեփական հայրենիքում ապրելու և այն կրկին հզորացնելու անկոտրում հավատքին։

  • Կիսվել: