Հակառակորդի ուժերը փորձել են նոր հարձակում ձեռնարկել հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններով, որոնք կասեցվել են․ ԱՀ ՊԲ
Ամբողջ գիշերվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվել են հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները, որոնց շնորհիվ ոչնչացվել է մեծ քանակությամբ թշնամական զինամթերք և մարդկային ուժ: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Կեսգիշերից հետո հակառակորդի ուժերը փորձել են նոր հարձակում ձեռնարկել հարավ-արևելյան ուղղությամբ, որը կասեցվել է բանակային ստորաբաժանումների կողմից: Թշնամական ուժերը հաջողության հասնելու փորձեր են ձեռնարկել նաև ճակատային գծի հյուսիսային հատվածում, որը նույնպես կասեցվել է: Այստեղ ևս թշնամական ուժերը կրել են լուրջ կորուստներ:
Հակառակորդը շարունակել է թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերը:
Ներկա դրությամբ թշնամական խմբավորումների հայտնաբերման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են: