Կենսաթոշակների անկանխիկ վճարումն անխափան իրականացնելու նպատակով անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ «Արցախբանկ»-ի մասնաճյուղերում ստորագրել համապատասխան հայտարարությունը
Անկանխիկ եղանակով կենսաթոշակների վճարումն անխափան իրականացնելու նպատակով, Արցախի Հանրապետության Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը հորդորում է այն անձանց, ովքեր նախորդ տարվա դեկտեմբեր ամսից մինչև ընթացիկ տարվա նոյեմբեր ամիսը ներառյալ, չեն ներկայացել բանկ՝ ստորագրելու օրենսդրությամբ նախատեսված համապատասխան հայտարարությունը, մինչև սույն թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ, ներկայանան «Արցախբանկ»-ի ցանկացած մասնաճյուղ (Արցախում կամ Հայաստանի Հանրապետությունում) և ստորագրեն այն:
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից: