հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կեղծ տեղեկություններով աջակցության ծրագրից դուրս գրված գումարներով պետությանը պատճառվել է էական նյութական վնաս. ԱՀ ՆԳՆ

Կեղծ տեղեկություններով աջակցության ծրագրից դուրս գրված գումարներով պետությանը պատճառվել է էական նյութական վնաս. ԱՀ ՆԳՆ

Հունիսի 1-ին ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը զեկուցագիր է ներկայացրել, որ ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ Հադրութի շրջանի Առաքել և Հարթաշեն համայնքների ղեկավարները՝ հանդիսանալով պաշտոնատար անձինք, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, 2020 թ. սեպտեմբերի 27֊ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Առաքել և Հարթաշեն համայնքների բնակիչներին ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված՝ սոցիալական աջակցություն տրամադրելու գործընթացում, շահառուների ցուցակներում փաստացի բնակության վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցրել, ինչի արդյունքում աջակցության ծրագրով դուրս գրված գումարների հետևանքով՝ պետությանը պատճառվել է էական նյութական վնաս։

Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ ստուգմամբ զբաղվում է ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։

  • Կիսվել: