ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կազմակերպվել է Ղարաբաղյան ազատագրական շարժման 32-րդ ամյակին նվիրված հանդիպում

Կազմակերպվել է Ղարաբաղյան ազատագրական շարժման 32-րդ ամյակին նվիրված հանդիպում

«Արցախի պառլամենտականների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Համլետ Գրիգորյանի նախագահությամբ փետրվարի 15-ին Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում կազմակերպել է միջոցառում՝ նվիրված Ղարաբաղյան ազատագրական շարժման 32-րդ ամյակին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Միջոցառման սկզբում ասոցիացիայի նախագահը նախ շնորհավորել է ներկաներին համահայկական շարժման հերթական տարեդարձի կապակցությամբ, իսկ այնուհետև ներկայացրել ասոցիացիայի կատարած աշխատանքները՝ ընդգծելով երկրի զարգացման կարևոր հարցերի շուրջ կազմակերպած քննարկումները տարբեր ոլորտների պատասխանատուների և կազմակերպությունների հետ: Համլետ Գրիգորյանը նաև ներկայացրել է ասոցիացիայի երկու նոր անդամներին՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մայոր Դանիելյանին և բժշկուհի Մանուշ Սարգսյանին:

Ասոցիացիայի անդամները, ովքեր նաև Արցախյան ազատագրական շարժման ակտիվիստներ են, անդրադարձել են շարժման սկզբնավորման և ընթացքին վերաբերող պատմական փաստերին՝ հայտնելով իրենց մտահոգությունը դրանց հաճախակի աղավաղման կապակցությամբ:

Արցախի պառլամենտականների ասոցիացիայաի պատվավոր անդամ, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, շնորհավորելով համաժողովրդական կամարտահայտության մասնակիցներին և կազմակերպիչներին, նշել է, որ Ղարաբաղյան շարժումը հիմք է տվել հայոց անկախ պետականության ձևավորմանը: Խորհրդարանի ղեկավարը կարևորել է նաև շարժման տարբեր փուլերի մասնակիցների գործունեության արժևորումը և ներկայացումը՝ այդ առումով ընդգծելով նաև պառլամենտակաների ասոցիացիայի դերը:

  • Կիսվել: