հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կազմակերպվել է Արցախում մնացած օտարերկրացիների մի մասի վերադարձը հայրենիք․ Ռուբեն Վարդանյան

Կազմակերպվել է Արցախում մնացած օտարերկրացիների մի մասի վերադարձը հայրենիք․ Ռուբեն Վարդանյան

Շրջափակված Արցախում մնացել են նաև օտարերկրյա քաղաքացիներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Ընտանիքները, այդ թվում՝ երեխաների հետ, արգելափակված էին մեկ ամսից ավելի։

Արցախի կառավարությունը, ռուս խաղաղապահների հետ միասին, երկար ժամանակ նախապատրաստում էր և այսօր կազմակերպել է նրանց մի մասի վերադարձը հայրենիք։ Սակայն Արցախի 120.000 քաղաքացիների, այդ թվում՝ 30.000 երեխաների համար անմարդկային շրջափակումը շարունակվում է»,-գրել է Վարդանյանը։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: