երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Կայացել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նիստը

Կայացել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նիստը

Այսօր կայացել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նիստը, որը նախագահել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:

Ինչպես տեղեկանում ենք  Ստեփանակերտի քաղաքապետարանի Ֆեյսբուքյան էջից, ողջույնի խոսքից հետո քաղաքապետը ներկաներին տեղեկացրեց, որ մայրաքաղաքում առաջիկա երկու տարվա համար նախատեսված են բնակարաշինական և առկա բնակֆոնդի բարելավման մեծածավալ ծրագրեր, որոնցում ակտիվ մասնակցություն են ունենալու նաև քաղաքային իշխանությունները:
 
Հաջորդիվ ավագանին քննարկեց և որոշեց.
 
2021թ-ի քաղաքի համայնքային բյուջեում կատարել փոփոխություն՝ 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած սոցիալապես անապահով բնակիչների կենցաղային խնդիրները թեթևացնելու նպատակով,
 
անհատույց օգտագործման իրավունքով ոչ բնակելի տարածք տրամադրել «Քաղաքաշինության փաստաթղթերի փորձաքննություն» ՓԲԸ-ին,
 
նվիրատվության կարգով օտարել համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանը,
 
փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն տալ 4 քաղաքացու՝ ղեկավարվելով «Գույքահարկի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով և «Համայնքի ավագանու կողմից գույքահարկի և հողի հարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու մասին» ԱՀ կառավարության 2019թ-ի հուլիսի 16-ի թիվ 567-Ն որոշմամբ:
 
Այլ հարցերի  շուրջ ևս տեղի է ունեցել մտքերի փոխանակում:
 
Նիստի վերջում Դավիթ Սարգսյանը ընդգծել է քաղաքապետարանի և այլ պետական գերատեսչությունների միջև ակտիվ համագործակցության նշանակությունը հատկապես հետպատերազմյան շրջանում, երբ մեր տեղահանված հայրենակիցների մի զգալի մասը հաստատվել է Ստեփանակերտում: Նրանց կենցաղային պայմաններով ապահովելը շարունակում է մնալ գերխնդիր թե՛ երկրի և թե՛ քաղաքի իշխանությունների համար:

  • Կիսվել: