ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կայացել է Ստեփանակերտի քաղաքապետարանի հերթակսն նիստը

Կայացել է Ստեփանակերտի քաղաքապետարանի հերթակսն նիստը

Այսօր՝ հուլիսի 13-ին, Ստեփանակերտի քաղաքապետարանում տեղի է ունեցել հերթական նիստը:

Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նիստի օրակարգում ընդգրկված էին Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2021 թ. բյուջեյի 1-ին կիսամյակի կատարման մասին, ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին, հողամաս օտարելուն համաձայնություն տալու մասին և այլ հարցեր:

Բնութագրությունը հասանալի չէ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, «Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասով՝ քաղաքային համայնքի ավագանին ի գիտություն է ընդունել Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2021 թվականի բյուջեի 1-ին կիսամյակի կատարման մասին հաղորդումը: «Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2021 թվականի 1-ին կիսամյակի ընդհանուր մուտքերը կազմել են 765351.4 հհ դրամ՝ պլանավորված 860202.0 հհ դրամի դիմաց, որը կազմոմ է 89.0%: Ընդհանուր մուտքերի 26.5%֊ը կազմել են սեփական եկամուտները, որոնց գծով պլաավորված 250538.0 ՀՀ դրամի դիմաց հավաքագրվել է 202951.4 ՀՀ դրամ: Կատարողականը կազմում է 81.0%»,- նշել է Մ. Համբարձումյանը:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգի բոլոր հարցերը, որոնք միաձայն ընդունվել են:

  • Կիսվել: