հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կայացել է ՀՀ և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր արցախցի բասկետբոլիստների պարգևատրման արարողությունը

Կայացել է ՀՀ և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր արցախցի բասկետբոլիստների պարգևատրման արարողությունը

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Ստեփանակերտի հ. 6 հիմնական դպրոցում տեղի է ունեցել 2021-2022 թթ. ՀՀ և Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղեր գրաված արցախցի պատանիների և աղջիկների բասկետբոլի թիմերի պարգևատրման հանդիսավոր արարողություն:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցում գործում է 17 խումբ, որտեղ պարապում են 230 պատանի և աղջիկ՝ 9 մարզչի գլխավորությամբ:

ՀՀ-ում անցկացված 2021-2022թթ. մրցաշրջանի բասկետբոլի առաջնության բոլոր մասնակիցները պարգևատրվել են պատվոգրերով և մեդալներով:

Մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ Անդրեյ Սարումյանը մեզ հետ զրույցում ասել է, որ արցախցի մարզիկներին հաջողվել է հաղթել համառ ջանքերի շնորհիվ:

«Առաջնությունը մեկնարկել է 2021 թվականի սեպտեմբերից:

Մրցապայքարում ընդգրկված էր 8 թիմ, իսկ ընդհանուր խաղացել ենք 14 խաղ:

Դրանցից 12-ը հաղթել ենք, կրել՝ երկու պարտություն, բայց ընդհանուր միավորներով գրավել ենք առաջին տեղը:

Երկար տարիներ է ինչ աշխատում ենք տղաների հետ, բայց աննախադեպ է, որ մինչև 14 տարեկան տարիքային խումբը գրավում է առաջի տեղ»,- մանրամասնել է մարզիչը:

Նրա հավաստմամբ՝ բասկետբոլի զարգացմանը մեծ աջակցություն են ցուցաբերում ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը, Ստեփանակերտի քաղաքապետարանը և ԱՀ բասկետբոլի Ֆեդերացիան:

  • Կիսվել: