երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Կայացել է «Արցախի բնակավայրերը» գրքի շնորհանդեսը

Կայացել է «Արցախի բնակավայրերը» գրքի շնորհանդեսը

Արցախի պետական համալսարանում կայացել է հուշարձանագետ Սլավա Սարգսյանի «Արցախի բնակավայրերը» գրքի շնորհանդես-քննարկումը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը: Նրա խոսքով՝ Ս. Սարգսյանն ունի մի շարք աշխատություններ Արցախի պատմամշակութային հուշարձանների մասին, որտեղ հեղինակն անձամբ է այցելել մի քանի անգամ: Խոսելով գրքի մասին՝ Ա. Սարգսյանը տեղեկացրել է, որ արխիվային նյութերի ուսումնասիրության արդյունքում Ս. Սարգսյանը ներկայացրել է Արցախի բոլոր բնակավայրերը: «Այս աշխատությունը կարելի է համարել ազգագրական, պատմական , ինչպես նաև լեզվաբանական, որովհետև յուրաքանչյուր բնակավայրի մասին ուսումնասիրության առաջաբանում ներկայացված է տվյալ համայնքի անվան ստուգաբանությունը»,- ավելացրել է Ա. Սարգսյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

ԱրՊՀ պատմության և քաղաքագիտության ամբիոնի ավագ դասախոս Լեռնիկ Հովհաննիսյանն իր խոսքում ասել է, որ Ս. Սարգսյանի գրքի լույսընծայումը տարիների աշխատանք է:

««Արցախի բնակավայրերը» գիրքը նաև քաղաքական նշանակություն ունի, որովհետև այդ բնակավայրերի մի մասն օկուպացված է թշնամու կողմից: Այդ բնակավայրերի պատմությունը չմոռանալու համար Ս. Սարգսյանի այս աշխատությունը մեծ նշանակություն ունի»,- հավելել է Լ. Հովհաննիսյանը:

Շնորհանդեսին բուհի հայոց լեզվի պատմություն և գրաքննադատություն մասնագիտացման առաջին կուրսի մագիստրանտ Լիլիթ Մարգարյանն իր ելույթում ասել է, որ «Արցախի բնակավայրերը» գիրքը տեղագրական աշխատանքների մի ամբողջություն է՝ լեզվաբանական, պատմական և աշխարհագրական ուսումնասիրությունների մի փունջ, որը կատարյալ ուղեցույց է բոլոր սկսնակ տեղանվանագետների համար:

Բնութագրությունը հասանալի չէ

«Այսօր բազում հին բնակավայրերի անուններով կառուցված նորերը թշնամու տիրապետության տակ են: Այս գիրքը կենդանի մի շտեմարան է, որտեղ ամբարված է մեր սեփականը, մեր արցախյանը, պատմականը և ազգայինը: Յուրաքանչյուր արցախցի պարտավոր է ծանոթ լինել այս աշխատությանը՝ այն դարձնելով վահան»,- ավելացրել է Լ. Մարգարյանը:

Ս. Սարգսյանը հեղինակ է բազմաթիվ քարտեզների, հոդվածների: Նրա ուսումնասիրությունների տարածքն Արցախն է և Արցախի տեղանունների պատմությունը:

Բնութագրությունը հասանալի չէ

Միջոցառման վերջում հեղինակը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին և նշել, որ գրքում տեղ գտած պատմական հարուստ մշակութային ժառանգությունը եղել ու մնում է հայկական

  • Կիսվել: