հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կայացել է ԱՀ ՀԾ և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հերթական նիստը

Կայացել է ԱՀ ՀԾ և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հերթական նիստը

Այսօր` հուլիսի 29-ին, գումարվել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հերթական նիստը՝ Գևորգ Գրիգորյանի նախագահությամբ:

Այս մասին հայտնում են ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից՝ մանրամասնելով, որ նիստում քննարկվել և երկարաձգվել է «ԳԵՏԱՎԱՆ ԷՆԵՐՋԻ» փակ բաժնետիրական ընկերությանը «ԳԵՏԱՎԱՆ-1» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման նախագծի ներկայացման ժամկետը՝ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 1-ը։

Օրակարգի 2-րդից և 6-րդ հարցերով ուժը կորցրած են ճանաչվել Հանձնաժողովի մի շարք որոշումներ, մասնավորապես՝ «Միքս Մեդիա», «Ռադիո-FM 103», «Ազգային Ռադիո և հեռուստատեսություն» սահմանափակ պատասխանատվությամբ և «Դիջիթալ Սմայլ», «Էքսելենթ Տելեսիսթեմս» փակ բաժնետիրական ընկերությունների Ստեփանակերտ քաղաքի և միաժամանակ մեկ կամ մի քանի շրջանների տարածքում տրամադրված ընդհանուր ուղղվածության ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման գործունեության լիցենզիաները:

Հանձնաժողովը Արցախի Հանրապետության տարածքում մի շարք մեգահերց հաճախությունների շերտերում` հայտարարել է ընդհանուր ուղղվածության ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզավորման մրցույթ:

  • Կիսվել: