հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կատարավեց խորհրդանշական ծառատունկը․ Արայիկ Հարությունյան

Կատարավեց խորհրդանշական ծառատունկը․ Արայիկ Հարությունյան

«Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որտեղ հայտնել է ի հիշատակ Արցախյան ազատամարտում և հայրենիքի պաշտպանության սուրբ գործին իրենց կյանքը նվիրաբերած մեր նահատակների անվանական ծառեր տնկելու մասին:

«Հարգելի՛ հայրենակիցներ

Անցած տարվա հոկտեմբերի 22-ին Քաշաթաղի շրջանի Դիցմայրի բնակավայրում հայտարարել էի (https://is.gd/ofZsMV), որ շրջանի հյուսիսային թևում պետք է հիմնենք սոսենիների պուրակ, որտեղ անվանական ծառեր կտնկվեն՝ ի հիշատակ Արցախյան ազատամարտում և հայրենիքի պաշտպանության սուրբ գործին իրենց կյանքը նվիրաբերած մեր նահատակների: Այսօր Աղավնո գետի ափին կատարվեց խորհրդանշական տունկը:

Ցավոք, նոր կորոնավիրուսի տարածման վտանգը հաշվի առնելով՝ նախատեսված մարդաշատ միջոցառումը չկազմակերպեցինք, քանի որ, ըստ ծրագրի, տնկիները պետք է հողին պահ տային զոհվածների հարազատները: Ամեն դեպքում՝ որոշեցինք խոստմանը հավատարիմ մնալ և շրջանի մեր կուսակցական ակտիվի մասնակցությամբ նախանշված վայրում կատարել ծրագրի իրագործման առաջին քայլը»,- գրել է Հարությունյանը:

  • Կիսվել: