շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կարո Փայլանը կայցելի Հայաստան՝ զորակցություն ցույց տալու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ժողովուրդին

Կարո Փայլանը կայցելի Հայաստան՝ զորակցություն ցույց տալու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ժողովուրդին

Թուրքիայի խորհրդարանի հայազգի նախկին պատգամավոր, քաղաքական ու հանրային գործիչ Կարո Փայլանը հոկտեմբերի 5-12-ը կայցելի Հայաստան։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Փայլանի օգնական Սևան Դեյիրմենջյանը,  այցելության նպատակն է զորակցություն ցույց տալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ժողովուրդին։ Կարո Փայլանն այս նպատակով պիտի մեկնի Սյունիքի մարզ։

Ըստ աղբյուրի՝ նախատեսված է, որ Փայլան կունենա նաև տարբեր այլ հանդիպումներ։

  • Կիսվել: