հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կարմիր շուկայում և Թաղավարդում վերականգնման աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են

Կարմիր շուկայում և Թաղավարդում վերականգնման աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են

Հրետակոծության հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքների շրջանակներում ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքներում շարունակվում են բնակելի տների վնասված տանիքների կապիտալ վերանորոգման աշխատանքները։

Այս մասին «Արցախպրես»֊ին տեղեկացրեց ԱՀ քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մարթա Դանիելյանը։ Նրա խոսքով՝ հաշվի է առնվում նաև այն հանգամանքը, որ տվյալ վայրերում ակտիվ մարտական գործողությունների արդյունքում շատ առանձնատների տանիքներ զգալի վնասներ են կրել, ինչպես նաև նախապատերազմական շրջանում արդեն եղել են վերանորոգման կարիք ունեցող տանիքներ։ «Հրետակոծությունների արդյունքում վնասներ կրած առանձնատներում, բացի տանիքների վերանորոգումից, իրականացվում են նաև ներքին հարդարման և վերականգնման աշխատանքներ, կամ, անհրաժեշտության դեպքում, հիմքից կառուցվում է նոր առանձնատուն։ Նշված համայնքներում իրականացվում է նաև 44-օրյա պատերազմի ընթացքում մարդկային կորուստներ և անհայտ կորած համարվող անդամ ունեցող ընտանիքների առանձնատների հիմնանորոգում»,֊նշել է մեր զրուցակիցը և հավելել՝ Թաղավարդ համայնքում արդեն կատարվել է 104 առանձնատների տանիքների կապիտալ վերանորոգում, շուտով ևս 41֊ում կմեկնարկեն աշխատանքները։

May be an image of երկինք, ծառ և Ձյունը

Իսկ Կարմիր շուկա համայնքում 152 առանձնատների տանիքներ են վերանորոգվել, առաջիկայում ևս 104֊ում գործընթացը կմեկնարկի։

May be an image of դրսում

Շինարարական աշխատանքներում ընդգրկված են «Զանգեզուր», «Բալիկյան Արմեն», «Կոտտեջ», «Ռաֆո», «Աթայան», «Լիպերշին գրուպ», «Ղաշխաքար», «Հիմնաքար» ՍՊ ընկերությունները։

  • Կիսվել: