շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ՏՏ ոլորտում անհրաժեշտ սարքավորումներ է տրամադրել Արցախի շուրջ 75 դպրոցների

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ՏՏ ոլորտում անհրաժեշտ սարքավորումներ է տրամադրել Արցախի շուրջ 75 դպրոցների

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության Լեռնային Ղարաբաղի գրասենյակը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում անհրաժեշտ մի շարք սարքավորումներ է նվիրաբերել Մարտունի և Մարտակերտ շրջկենտրոնների, Կարմիր Շուկա, Թաղավարդ, Մյուրիշեն, Հին շեն և այլ համայնքների շուրջ 75 դպրոցների:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ Առաքելության խոսնակ Էթերի Մուսայելյանը:

Բնութագրությունը հասանալի չէ «Նվիրաբերված հավաքածուներն իրենց մեջ ներառում են համակարգիչ, պրոյեկտոր, էկրան, տեսախցիկ, Wi-Fi երթուղիչ և այլ իրեր։ Դպրոցներն ընտրվել են ԿԽՄԿ-ի ԼՂ գրասենյակի և ԱՀ ԿԳՄՍ նախարարության կողմից՝ հիմնվելով Կարմիր խաչի կողմից կարիքների գնահատման արդյունքների վրա: Այս աջակցության նպատակն է օգնել կրթական հաստատություններին համալրել իրենց սարքավորումների պաշարները` պայմանավորված 2020թ ռազմական գործողությունների ընթացքում դրանց վնասվածության կամ մաշված վիճակում գտնվելու հանգամանքով։ Նոր սարքավորումները կնպաստեն Covid-19-ով պայմանավորված սահմանափակումների պայմաններում դպրոցներում հեռավար ուսուցման գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելուն»,- նշեց Է. Մուսայելյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ դեկտեմբեր ամսվա ընթացքում Արցախի 13 գյուղերի դպրոցներ և մանկապարտեզներ ԿԽՄԿ-ից ստացել են նաև սպորտային պարագաներ և զարգացման խաղեր: Իսկ 15 դպրոցներ և մանկապարտեզներ` էլեկտրական գեներատոր՝ հոսանքի անջատման դեպքում ուսումնական գործընթացի շարունակականությունն ապահովելու համար։

Բնութագրությունը հասանալի չէԿԽՄԿ առաքելության Լեռնային Ղարաբաղի գրասենյակը կրթության ոլորտում 2021 թվականին իրականացրած ծրագրերի շրջանակում վերանորոգել է 44-օրյա պատերազմի ընթացքում վնասներ կրած երեք դպրոց, 7-ում էլ լուծել ջրապահովման և սանիտարական պայմանների բարելավման խնդիրը:

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: