չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Կարմիր խաչի աշխատակիցները սեպտեմբերի վերջից Արցախի 48 բնակչի օգնել են Հայաստան տեղափոխվել

Կարմիր խաչի աշխատակիցները սեպտեմբերի վերջից Արցախի 48 բնակչի օգնել են Հայաստան տեղափոխվել

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները սեպտեմբերի վերջից սկսած օգնել են Հայաստան տեղափոխվել Արցախի 48 բնակչի, ովքեր նման ցանկություն են հայտնել։

Այս մասին հայտնում է Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին
 
«Փոխադրումը կազմակերպվել է նրանց ցանկությամբ, այդ թվում՝ հարազատների հետ վերամիավորվելու նպատակով»,– նշել է Ամատունին:
 
Նա նաև ընդգծեց` խոսքը սեպտեմբերի վերջից հոկտեմբերի վերջ ընկած ժամանակահատվածի մասին է։

  • Կիսվել: