ԱԻՆ հրշեջները վերահսկում են Կարմիր գյուղ-Քռասնի ճանապարհահատվածի անտառամերձ-դաշտային տարածքում բռնկված հրդեհը
Կարմիր գյուղ - Քռասնի ճանապարհահատվածի անտառամերձ-դաշտային տարածքում հրդեհ է բռնկվել, որը սակայն վերահսկվում է ԱԻ պետական ծառայության հրշեջ-մարտական հաշվարկների կողմից։
Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: «Հորդորում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել», - ասված է հայտարարության մեջ։