երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կապույտ անձնագրերը ԼՂ բնակչությանը տրամադրվել են որպես ճամփորդական փաստաթուղթ և ոչ որպես քաղաքացիության հավաստում. Ղազարյան (տեսանյութ)

Կապույտ անձնագրերը ԼՂ բնակչությանը տրամադրվել են որպես ճամփորդական փաստաթուղթ և ոչ որպես քաղաքացիության հավաստում. Ղազարյան (տեսանյութ)

ԼՂ բնակչությանը կապույտ անձնագրերը տրամադրվել են որպես ճամփորդական փաստաթուղթ, ոչ թե որպես քաղաքացիության հավաստում: Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Այս մասին ՀՀ կառավարությունը նաեւ դիրքորոշում է արտահայտել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում, որ այդ անձնագրերը տրամադրվել են ԼՂ բնակչությանը որպես ճամփորդական փաստաթուղթ եւ ոչ որպես քաղաքացիության հավաստում՛՛:

Անդրադառնալով հաղորդավար Պետրոս Ղազարյանի հարցին, թե Հադրութից տեղահանվածները երեք տարի շարունակ պահանջել են փախստականի կարգավիճակ, նրանց ասել են, որ ՀՀ քաղաքացի են, իսկ հիմա ստացվում է, որ նրանք ՀՀ քաղաքացինե՞ր չեն՝ Ղազարյանը պատասխանել է, որ նշված անձանց փախստականի կարգավիճակի չտրամադրումը երբեւէ չի փաստարկվել այն հանգամանքով, որ նրանք ՀՀ քաղաքացիներ են:

՛՛Փաստարկվել է վերը նշածս հանգամանքով՝ կոնվենցիայի դրույթի կիրառելիության տեսանկյունից: Կոնվենցիայի դրույթը այդ ժամանակ կիրառելի է եղել, ներկայիս իրողություններում կոնվենցիայի դրույթը այլեւս կիրառելի չէ, ըստ այդմ՝ այդ մարդիկ կարող են վերցվել ժամանակվոր պաշտպանության տակ, եւ նրանք կարող են համարվել փախստական՛՛,-պարզաբանել է նա:

Ղազարյանը նաեւ ասել է, որ ՀՀ քաղաքացիների եւ ԼՂ բնակչության համար տարբեր ծածկագրեր են եղել, եւ շեշտվել է՝ դրանք եղել են ճամփորդական փաստաթղթեր:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: