ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կաղարծիի բնակիչներն իրենց ապագան տեսնում են միայն Արցախում՝ իրենց հայրենի գյուղում. համայնքի ղեկավար

Կաղարծիի բնակիչներն իրենց ապագան տեսնում են միայն Արցախում՝ իրենց հայրենի գյուղում. համայնքի ղեկավար

ԱՀ Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի բնակիչները տեսնում են իրենց ապագան միայն Արցախում՝ իրենց հայրենի գյուղում, և հենց այդ ձգտումով և վստահությամբ էլ աշխատում և արարում են:

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կաղարծի համայնքի ղեկավար Գարուշ Սարգսյանը և նշել, որ համայնքում ապրում է 353 բնակիչ:

Բնութագրությունը հասանալի չէ«Կաղարծիում կառուցվել է բազմաբնակարան շենք՝ 14 բնակարանով, որտեղ հիմնականում տեղավորվել են տեղահանված ընտանիքները: Տեղահանված բնակիչները ընդգրկված են շինարարական տարբեր աշխատանքներում, մեր հնարավորությունների սահմաններում օգնում ենք լուծել նրանց խնդիրները, որպեսզի նրանք իրենց զգան հայրենի բնօրրանում:

Բնութագրությունը հասանալի չէՊատերազմի հետևանքով մոտ 13 բնակելի տուն վնասվել է, որոնք ներկայացված են վերանորոգման: Իսկ 5 չբնակեցված առանձնատների վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. դրանք նախատեսված են տեղահանված բնակիչների համար:

Գյուղամիջյան ճանապարհների 25 տոկոսը ասֆալտապատվել է, ինչի շնորհիվ տարվա ցանկացած եղանակի երթևեկությունը անխափան կլինի:

Բնութագրությունը հասանալի չէ

Համայնքի խնդիրներն աստիճանաբար լուծում ենք, դիմում ենք համապատասխան մարմինների և ստանում աջակցություն», - ներկայացրեց համայնքի ղեկավարը և հավելեց, որ գյուղը, ցավոք, 3 զոհ է ունեցել պատերազմի ժամանակ:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: