հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ջրականի շրջանում ևս 2 աճյուն է հայտնաբերվել. ԱՀ ԱԻՊԾ

Ջրականի շրջանում ևս 2 աճյուն է հայտնաբերվել. ԱՀ ԱԻՊԾ

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 2 աճյուն, հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:
 
Նրանց ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննության նմուշների նույնականացումից հետո:
 
Զինադադարից հետո Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերված ու տարհանված զինծառայողների, կամավորների ու պահեստազորայինների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1541:

  • Կիսվել: