երեքշաբթի, մայիս 24
24 / 5 / 2022
Ջրականի (Ջաբրայիլ) ուղղությամբ հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ աճյուն

Ջրականի (Ջաբրայիլ) ուղղությամբ հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ աճյուն

2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Արցախի օկուպացված հարավային թևում:

Ջրականի (Ջաբրայիլ) ուղղությունից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
 
Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և հաստատվել է 1706 աճյուն: 

  • Կիսվել: