հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ջալալ Հարությունյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

Ջալալ Հարությունյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում է շնորհել։ 

«Սիրելի ՛ հայրենակիցներ

Այսօր որոշում եմ կայացրել Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին շնորհել «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:

Սա առաջին հերթին մեր բանակի հերոսական պայքարի գնահատականն է. այն պայքարի, որ, պատերազմի առաջին իսկ օրից սկսած, մղում են թե՛ հրամկազմը, թե՛ բոլոր ստորաբաժանումները` ցուցաբերելով աշխարհի ամենաբարձր պրոֆեսիոնալիզմն ու նվիրվածությունը: Ջալալ Հարությունյանը մեր հերոսն է, և նրա օրինակով մենք պետք է սերունդներ դաստիարակենք:

Շնորհակալություն, պարոն գեներալ:

Պատի՛վ ունեմ:

Հ.Գ.

Ջալալ Հարությունյանի առողջությունը, բժիշկների հավաստմամբ, շուտով կվերականգնվի: Նա ապաքինման փուլում է և շուտով կմիանա ծառայակից ընկերներին: Համոզված եմ` հրամանատարի հարուստ փորձն ու գիտելիքները դեռ երկար են ծառայելու մեր Հայրենիքին»,- գրել է նախագահ ֆեյսբուքում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: