ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ջալալ Հարությունյանի նկատմամբ մահափորձ կատարելու հատկանիշներով հարուցվել է քրգործ. նա հարցաքննվել է

Ջալալ Հարությունյանի նկատմամբ մահափորձ կատարելու հատկանիշներով հարուցվել է քրգործ. նա հարցաքննվել է

Ջալալ Հարությունյանի նկատմամբ մահափորձ կատարելու հատկանիշներով հարուցվել է քրգործ, նա հարցաքննվել է։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Հարուցվել է քրեական գործ թիվ 1 կայազորում` ՀՀ ՔՕ ֊ի 34-104-րդ հոդվածի 2֊րդ մասի 1֊ին, 6֊րդ, և 13֊րդ կետերով, և 185֊րդ հոդվածի 3֊րդ մասի 1֊ին կետով: Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնեց Խաչատրյանը:

Խաչատրյանը նաև տեղեկացրեց, որ Ջալալ Հարությունյանը հարցաքննվել է, այս պահին դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա։

ՀՀ ՔՕ ֊ի 34-104-րդ հոդվածի 2֊րդ մասի 1֊ին սահմանում է՝ սպանության փորձ երկու և ավելի անձանց նկատմամբ: ՔՕ-ի 185-րդ հոդվածը սահմանում է գույքը դիտավորությամբ ոչնչացնելը:

  • Կիսվել: