շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ջաբրայիլում ադրբեջանցի է վիրավորվել

Ջաբրայիլում ադրբեջանցի է վիրավորվել

Հունվարի 22-ին Արցախի Ջաբրայիլի (Մեխակավան) շրջանում Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալության (ANAMA) աշխատակից Սուլթանով Ազեր Ալիօղլուի (ծնված 1974 թ.) աշխատանքի ժամանակ ական է պայթել:


Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Ջաբրայիլի շրջան ուղարկված աշխատակիցն ականազերծման գործողությունների ժամանակ տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ է ստացել:

Նշվում է,որ դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել:

  • Կիսվել: