կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իվանյանում շարունակվում են արագ հավաքովի առանձնատների կառուցման շինաշխատանքները

Իվանյանում շարունակվում են արագ հավաքովի առանձնատների կառուցման շինաշխատանքները

Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի վարչական տարածքում կառուցվող նոր թաղամասում 107 բնակելի տներից 9-ը կլինեն թեթև կոնստրուկցիաներով արագ հավաքովի առանաձնատներ։

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից և մանրամասնում` առանձնատներից մեկն արդեն պատրաստ է, որի կառուցումն իրականացվել է ԱՄԷ-ից ժամանած մասնագետների օժանդակությամբ։ Եվս երկուսի կառուցման աշխատանքները ներկայումս շարունակվում են։

Ծրագիրը պիլոտային է և իրականացվում է բարեգործական միջոցներով։ Հետագայում, ելնելով նպատակահարմարությունից, հնարավոր է նախագիծն ընդլայնվի՝ կառուցվեն մեծաքանակ նմանատատիպ առանձնատներ։

Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Ստրոյ Պրոյեկտ» ՍՊԸ-ի կողմից։

May be an image of ներսումMay be an image of ներսումMay be an image of խոհանոց

  • Կիսվել: