հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իվանյան համայնքում կառուցվող նոր բնակելի թաղամասի շինաշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են

Իվանյան համայնքում կառուցվող նոր բնակելի թաղամասի շինաշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են

ԱՀ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի վարչական տարածքում կառուցվող նոր թաղամասում շարունակվում են թեթև կոնստրուկցիաներով արագ հավաքովի 9 բնակելի տների կառուցման աշխատանքները։

«Արցախպրես»- ին տեղեկացրեց ԱՀ քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանը։

May be an image of դրսում

«Կառուցվում են երեքական 2, 3 և 4 սենյականոց առանձնատներ։ Ներկա դրությամբ մեկ առանձնատուն համարյա պատրաստ է, կատարվում են ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ։ Բոլոր 9 առանձնատները շահագործման կհանձնվեն հաջորդ տարվա փետրվարի վերջին»,- նշել է Մ Դանիելյանը` մանրամասնեկով` կառուցապատումն իրականացվում է բարեգործական միջոցներով, իսկ շինարարական աշխատանքները կատարում է «Ստրոյ Պրոյեկտ» ՍՊ ընկերությունը։

May be an image of դրսում

  • Կիսվել: