կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Իսպանացի բժիշկները Ստեփանակերտում և շրջաններում բարեգործական վիրահատություններ կիրականացնեն

Իսպանացի բժիշկները Ստեփանակերտում և շրջաններում բարեգործական վիրահատություններ կիրականացնեն

ԱՀ առողջապահության նախարարության աջակցությամբ, «Վիրաբույժները գործում են» հիմնադրամի և «Հայաստանի Բարեկամներ Բժշկական Ասոցիացիա»-յի հետ համատեղ սեպտեմբերի 19-ից մինչև 23-ը Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում, «Արևիկ» բուժմիավորումում, Մարտակերտի և Մարտունու շրջանային բուժմիավորումներում իսպանացի բժիշկների 40 հոգանոց թիմի կողմից կիրականացվեն բարեգործական վիրահատություններ Արցախի բնակիչների համար:

 Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից: Աղբյուրի տեղեկատվությամբ վիրահատությունները կատարվելու են հետևյալ ոլորտներում.

• Անոթային վիրաբուժություն

• Պլաստիկ վիրաբուժություն

• Ինտերվենցիոն սրտաբանություն

• Մանկական վիրաբուժություն

• Ընդհանուր վիրաբուժություն

• Ուրոլոգիա

• Օդոնտոլոգիա

Լրացուցիչ տեղեկությունների համար անհրաժեշտ է զանգահարել «Հանրապետական բժշկական կենտրոն»՝ (047)94-13-50, «Արևիկ» բուժմիավորում՝ (047)94-55-01, «Մարտակերտի Ռ. Բազյանի անվան ՇԲՄ»՝ +37447421126 կամ +(374)47421382, «Մարտունու ՇԲՄ» ՝ +(374)47821103 հեռախոսահամարներով:

  • Կիսվել: