կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Իրավիճակը լարել և լարում է Ալիևը, նրա խոսքերը ես համարում եմ կեղծավոր. Զատուլին

Իրավիճակը լարել և լարում է Ալիևը, նրա խոսքերը ես համարում եմ կեղծավոր. Զատուլին

Իր սադրիչ հայտարարություններով և գործողություններով աչքի ընկած Ալիևը` խոսում է խաղաղության, Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ ցամաքային կապ հաստատելու մասին։ Այս մասին ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:

՛՛Շատերը երևի չգիտեն, որ Նախիջևանը պատմական Հայաստանի մասն էր։ Լավ կաներ հիշեր, թե ի՞նչ դաժան ճակատագրի արժանացան նույն Նախիջևանի հայերը և ինչպես ավերվեցին հայկական խաչքարները, գերեզմանատները։

Իսկ իրավիճակը լարել և լարում է հենց Ալիևը` պատերազմ հրահրելով, Բաքվի հրապարակում հայտարարելով, թե իբր իրենց պատմական տարածքներն են Զանգեզուրը, Սևանը և Երևանը։ Այնպես որ Ալիևի խոսքերը ես համարում եմ կեղծավոր՛՛,-նշել է ՌԴ Պետդումայի պատգամավորը:

  • Կիսվել: