չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Իրավիճակն Արցախի միջպետական ու միջշրջանային ավտոճանապարհներին՝ 21:30-ի դրությամբ

Իրավիճակն Արցախի միջպետական ու միջշրջանային ավտոճանապարհներին՝ 21:30-ի դրությամբ

Առատ ձյան տեղումների պատճառով հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
 
«Փակ է Մարտակերտի շրջանի Մեհմանա համայնքի ճանապարհը, որտեղ ձյան շերտի բարձրությունը կազմում է 60 սմ: Շրջանի մյուս միջհամայնքային ճանապարհները հիմնականում բաց են, բարձր լեռնային գոտիներում՝ հորիզոնական տեսանելիությունը թույլ է, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
 
Դժվարանցանելի են Մարտունու շրջանի Աշան, Ավդուռ, Եմիշճան, Խերխան, Ծովատեղ, Կաղարծի, Կավահան, Կոլխոզաշեն, Հաղորտի, Հացի, Հերհեր, Մյուրիշեն, Մուշկապատ,Մսմնա, Նոր Շեն և Պառավաթումբ համայնքների ճանապարհները: Վերոնշյալ բնակավայրերում ձյան շերտի բարձրությունը տեղ տեղ հասնում է 80սմ-ից մինչև 1 մետրի:
 
Այս ուղղություններում կատարվում են ձնամաքրման աշխատանքներ:
 
Մարտունի քաղաքը և շրջանի մյուս համայնքների ճանապարհները բաց են:
 
Ստեփանակերտը շրջաններին կապող ճանապարհները հիմնականում բաց են, որոշ հատվածներում առկա է մերկասառույց:
 
Դժվարանցանելի են Ասկերանի շրջանի Խաչմաչ, Կարմիր Գյուղ, Սզնեք, Վերին Սզնեք, Սարուշեն և և Ռև համայնքների ճանապարհները, այստեղ նույնպես ձյան շերտի բարձրությունը 80սմ մինչև 1 մետրի է հասնում:
 
ՀՀ-ի հետ կապող միջպետական մայրուղու Վայք-Սիսիան-Գորիս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար (երթևեկելի է միակողմանի)՝ դժվարանցանելի:
 
Արտակարգ պատահարներից ու անցանկալի դեպքերից խուսափելու համար ՆԳ նախարարությունը հորդորում է հնարավորինս սահմանափակել երթևեկությունը և պահպանել զգոնություն», - ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: