կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Իրարից հեռու գտնվող անդամներով ութ ընտանիքի տրամադրվել են սնունդ և հիգիենայի պարագաներ. ԱՀ ՍԶՄՆ

Իրարից հեռու գտնվող անդամներով ութ ընտանիքի տրամադրվել են սնունդ և հիգիենայի պարագաներ. ԱՀ ՍԶՄՆ

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ԱՀ ՍԶՄ նախարարություն է դիմել ևս ութ ընտանիք, որոնց անդամները շրջափակման հետևանքով իրարից հեռու են գտնվում: Այս մասին հայտնում են ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից:

՛՛Նախարարությունում ձևավորված արագ արձագանքման խմբի անդամներն այցելել են վերոհիշյալ ընտանիքներին:

Ծանոթանալով նրանց կարիքներին՝ վերջիններիս տրամադրվել է սնունդ և հիգիենայի պարագաներ՛՛,-ասված է հայտարարության մեջ:

 

  • Կիսվել: