շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իրանը հերքում է շրջանառվող լուրերը այն մասին, որ իրանական բեռնատարները վառելիք և սնունդ են տեղափոխել Արցախ

Իրանը հերքում է շրջանառվող լուրերը այն մասին, որ իրանական բեռնատարները վառելիք և սնունդ են տեղափոխել Արցախ

Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովի հետ ։

Հեռախոսազրույցի ժամանակ Արաքչին նշել է, որ Թեհրանը հարգում է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Ընդ որում, նա հավաստիացրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է ցանկացած գործողության, որը կարող է հակամարտություն հրահրել երկու հարեւան երկրների ' Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ:

Առաքիչը նաեւ հերքել է իրանական համարներով բեռնատարների ՝ «Ադրբեջանի օկուպացված տարածքներ» վառելիք, հումք եւ պարենամթերք տեղափոխելու մասին տեղեկատվությունը:

Իրանի փոխարտգործնախարարը նաև շնորհակալություն և երախտագիտություն է հայտնել ադրբեջանական կողմին կորոնավիրուսի դեմ պայքարի համար մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար ՝ նշելով, որ չնայած պանդեմիայի շրջանում սահմանների փակմանը, երկու երկրների միջև իրականացվել են բեռնափոխադրումներ, ինչպես նաև տարանցիկ փոխադրումներ:

Նկատենք, որ ավելի վաղ սոցիալական ցանցերում տարածվել էր մի տեսահոլովակ, որտեղ երևում էին իրանական բենզատարներն ու բեռնատարները, որոնք, իբր, Արցախ են տանում վառելիք ու սննդամթերք ։ Դա հասարակական լայն արձագանք է առաջացրել Ադրբեջանում։

  • Կիսվել: