հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Իրանում ՀՀ դեսպանն ու ԻԻՀ Կարմիր Մահիկի նախագահը քննարկել են Արցախին ԻԻՀ-ի կողմից մարդասիրական օգնության հնարավորությունները

Իրանում ՀՀ դեսպանն ու ԻԻՀ Կարմիր Մահիկի նախագահը քննարկել են Արցախին ԻԻՀ-ի կողմից մարդասիրական օգնության հնարավորությունները

Դեկտեմբերի 21-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ Կարմիր Մահիկի նախագահ Քարիմ Հեմմաթիի հետ։ Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել կորոնավիրուսային համավարակի պայմաններում Հայաստանում և Իրանում ստեղծված վիճակին, կատարված աշխատանքներին, ինչպես նաև այդ ոլորտում իրականացված համագործակցությանը։

Դեսպան Թումանյանը ներկայացրել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված ծանր վիճակը և դրա հաղթահարման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների մեծ ծավալները։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանին և Արցախին ԻԻՀ-ի կողմից մարդասիրական օգնության հնարավորությունները և երկուստեք համաձայնել, որ դա իրապես կծառայի կարիքի մեջ հայտնված մարդկանց, մյուս կողմից՝ այն համահունչ կլինի երկու ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերություններին:

  • Կիսվել: