հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ինչ կարող են անել սփյուռքի հայերը և մեր օտարերկրացի բարեկամները Արցախի համար այս իրավիճակում. Բեգլարյանը նշել է վեց կետ

Ինչ կարող են անել սփյուռքի հայերը և մեր օտարերկրացի բարեկամները Արցախի համար այս իրավիճակում. Բեգլարյանը նշել է վեց կետ

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում նշել է վեց կետ այն մասին, թե ինչ կարող են անել սփյուռքի հայերը և մեր օտարերկրացի բարեկամները Արցախի համար այս իրավիճակում:

Բեգլարյանը, մասնավորապես, նշել է. ՛՛1. Բողոքի ակցիաներ անել.

2. Արգելափակել պետական տարբեր ինստիտուտների մուտքերը.

3. Բոյկոտել ադրբեջանական ապրանքներն ու ծառայությունները.

4. Բարձրացնել օտարերկրյա հանրությունների ու լրատվամիջոցների իրազեկվածությունը.

5. Ստիպել պաշտոնյաներին պատժամիջոցներ կիրառել և հայտարարություններ անել Ադրբեջանի դեմ.

6. Բոլոր ուղղություններով կիրառել ոչ սովորական (ստեղծագործական) միջոցներ՛՛:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: