ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իմ շանսերը շատ բարձր եմ գնահատում․ Մայիլյան

Իմ շանսերը շատ բարձր եմ գնահատում․ Մայիլյան

Համապետական ընտրություններին կատարելով իմ քաղաքացիական պարտքը՝ ընտրել եմ նոր Արցախը՝ ավելի ապահով, անվտանգ, ժողովրդավարական և քաղաքակիրթ: Քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ԱՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը:

Նրա խոսքով՝ մարդիկ ուզում են իրական փոփոխություններ և որ իրավական դաշտում բոլորը լինեն հավասար:

«Իմ շանսերը շատ բարձր եմ գնահատում, և ընտրվելուց հետո մենք իրականացնելու ենք արմատական բարեփոխումների ծրագիր: Որպես նախագահ՝ կփորձեմ միավորել հասարակությանը, քանի որ ընտրություններից առաջ միշտ էլ լինում է պառակտում: Եթե երկրորդ փուլ լինի, անկասկած, ես ևս կլինեմ այնտեղ»,- ավելացրել է Մ. Մայիլյանը:

  • Կիսվել: