Ի գիտություն գարնանացան մշակաբույսերի մշակությամբ զբաղվող հողօգտագործողների
«Արցախի տեղեկատվական շտաբ»-ը իրազեկում է գարնանացան մշակաբույսերի մշակությամբ զբաղվող հողօգտագործողներին՝
ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը հայտնում է, որ ս/թ մայիսի վերջին ավարտվում է գարնանացան մշակաբույսերի մշակության զարգացման ծրագրի շրջանակներում համապատասխան սերմերի տրամադրման գործընթացը:
Տեղեկացնում ենք նաև, որ, ելնելով նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման և hանրապետության տարածքում հակահամաճարակային կայուն վիճակի պահպանման անհրաժեշտությունից, քաղաքացիների շփման շրջանակները սահմանափակելու նպատակով, եգիպտացորենից բացի, մյուս բոլոր սերմերի տրամադրման գործընթացը ներկայումս իրականացվում շրջաններում՝ բացառությամբ Ասկերանի շրջանի:
Լրացուցիչ տեղեկությունների ու պայմանների մասին հողոգտագործողները կարող են իրազեկվել՝ զանգահարելով ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ հեռ. 95-90-66