ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ի գիտություն Արցախբանկի քարտի միջոցով կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուների

Ի գիտություն Արցախբանկի քարտի միջոցով կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուների

Մայիսի 1-ից կդադարեցվեն այն կենսաթոշակառուների կենսաթոշակների վճարումները, ովքեր 12 ամիս չեն ներկայացել Արցախբանկի ցանկացած մասնաճյուղ (Արցախում կամ Հայաստանի Հանրապետությունում) և ստորագրել համապատասխան փաստաթուղթը:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից:
 
«Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կարգով կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ կենսաթոշակառուի օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) կենսաթոշակի վճարումը շարունակելու համար պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ, վերջին անգամ բանկ ներկայանալու (կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանալ բանկ և ստորագրել օրենսդրությամբ նախատեսված համապատասխան հայտարարությունը:

  • Կիսվել: