չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ի ցավ բոլորիս՝ համազգային աղոթքը չի հնչում հայկական Արցախի հինավուրց  եկեղեցիներում ու վանքերում. Արմեն Սարգսյան

Ի ցավ բոլորիս՝ համազգային աղոթքը չի հնչում հայկական Արցախի հինավուրց  եկեղեցիներում ու վանքերում. Արմեն Սարգսյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանի ու Սփյուռքի բոլոր եկեղեցիներում այսօր հնչում է համազգային աղոթք առ Աստված: Այս մասին ասված է Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի հղած ուղերձում:

՛՛Ի ցավ բոլորիս, այն չի հնչում հայկական Արցախի հինավուրց  եկեղեցիներում ու վանքերում՝  Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում, Գանձասարում, Դադիվանքում, Ամարասում....

Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին: Խաղաղություն, ուժ ու  զորություն բոլորիս, տոկունություն ու կորով հատկապես արցախցի մեր հայրենակիցներին...՛՛.-նշել է Սարգսյանը:

 

  • Կիսվել: