երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հուզիչ է տեսնել, թե ինչպես են Լեռնային Ղարաբաղից փախստականների ընտանիքները փորձում հաստատվել Հայաստանում․ «Crisis Group» -ի նախագահ

Հուզիչ է տեսնել, թե ինչպես են Լեռնային Ղարաբաղից փախստականների ընտանիքները փորձում հաստատվել Հայաստանում․ «Crisis Group» -ի նախագահ

Հուզիչ է տեսնել, թե ինչպես են Լեռնային Ղարաբաղից փախստականների ընտանիքները փորձում հաստատվել Հայաստանում։ Նրանցից ավելի քան 100 հազարը փախել են այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողության ժամանակ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է «Crisis Group» -ի նախագահ Կոմֆորտ Էրոն։

«Այս ցրտաշունչ օրը մենք այցելեցինք հայ-ադրբեջանական սահմանի մոտ գտնվող Նորաբակ գյուղի ընտանիքին։ Նրանց 10 երեխաներից բաղկացած մեծ ընտանիքի կարիքները մեծ են ։ Ինչպես մնացածները, նրանք էլ թողեցին ամեն ինչ, առանց վերադարձի հեռանկարի»,- գրել է նա:

Image

Հանդիպում է տեղի ունեցել նաև World Vision Armenia կազմակերպության տեղի գրասենյակի ղեկավար Զորիկ Կարապետյանի հետ ՝ իրավիճակի մասին տեղեկանալու համար:

Կոմֆորտ Էրոն գրում է, որ փախստականների ինտեգրումը Հայաստան, որի բնակչությունը 3 միլիոնից քիչ է, մեծ խնդիր է լինելու։

  • Կիսվել: