ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հուսով ենք, որ Արցախի խաղաղ երկինքը հուսալիորեն պաշտպանված կլինի ագրեսիայից և ոչ մի թուրքական ԱԹՍ այլևս կյանք չի խլի․ ՌԴ պատգամավոր Վիտալի Միլոնովն Արցախում է

Հուսով ենք, որ Արցախի խաղաղ երկինքը հուսալիորեն պաշտպանված կլինի ագրեսիայից և ոչ մի թուրքական ԱԹՍ այլևս կյանք չի խլի․ ՌԴ պատգամավոր Վիտալի Միլոնովն Արցախում է

ՌԴ Պետական դումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը հայ ժողովրդի համար այս ծանր ու ճակատագրական օրերին ժամանել է Ստեփանակերտ: Այս առիթով նա գրառում է կատարել իր Ֆեյսբուքյան էջում․

«Այսօր մենք հանդիպել ենք Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Վլադիմիրի Հարությունյանի հետ ։ Այս բարդ օրերին մեր սրտերը մեր եղբայրների հետ են, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հակամարտության զինված լուծումն անթույլատրելի է։ Մենք շատ հուսով ենք, որ Արցախի խաղաղ երկինքը հուսալիորեն պաշտպանված կլինի ագրեսիայից և ոչ մի թուրքական անօդաչու թռչող սարք այլևս կյանք չի խլելու։ Ղարաբաղի հողը ԻՊ-ի բարմալեյների ատամներով չէ»։

Այցի հետ կապված գրառում է կատարել նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը․

«Հարգելի՛ հայրենակիցներ Այսօր ընդունել եմ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» (Единая Россия) խմբակցության անդամ Վիտալի Միլոնովին։ Քննարկել ենք ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Երկուստեք ընդգծել ենք տարածաշրջանի կայունությունը խաթարող գործողությունների և արտաքին ու ահաբեկչական ուժերի ընդգրկման անթույլատրելիությունը: Ծավալված առանձնազրույցում ես իմ շնորհակալությունն եմ հայտնել պարոն Միլոնովին այցի և ցուցաբերած հետաքրքրության համար, ինչպես նաև ընդգծել եմ Ռուսաստանի Դաշնության ունեցած կարևոր դերակատարությունը՝ հակամարտության կարգավորման և երկարատև խաղաղության հաստատման գործում»։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: