շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հուշարձանների միջազգային օրվա առթիվ՝ ԱՀ ՄԵՀԶ նախարարն առցանց ելույթում կանդրադառնա ոլորտում առկա խնդիրներին

Հուշարձանների միջազգային օրվա առթիվ՝ ԱՀ ՄԵՀԶ նախարարն առցանց ելույթում կանդրադառնա ոլորտում առկա խնդիրներին

Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է:

Աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում և Արցախում օրվա առիթով սովորաբար տարբեր միջոցառումներ են իրականացվում՝ հուշարձանների այցելություններ, հուշարձանների և տեսարժան վայրերի մաքրում, կլոր սեղաններ: Այս տարի, բոլորիս հայտնի պատճառով շատ երկրների պես Արցախն էլ է զերծ մնում տարաբնույթ միջոցառումներ կազմակերպելուց:

Այսօր՝ ապրիլի 18-ին, ժամը 19:00 մեր ՖԲ էջի միջոցով միանալ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի առցանց ելույթին: Նախարարը կանդրադառնա հուշարձանների ոլորտում առկա խնդիրներին, կատարված և նախատեսված աշխատանքներին: Կարող եք նախապես՝ մեկնաբանությունների տեսքով, կամ առցանց ելույթի ընթացքում նախարարին հղել ձեր հարցերը:

  • Կիսվել: