կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Հումանիտար օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ․ Տեղեկատվական շտաբ

Հումանիտար օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ․ Տեղեկատվական շտաբ

Ինչպես նախապես հայտատարվել էր, Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով, հանրապետության իշխանությունների թույլտվությամբ մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով: Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ:

Մանրամասները կներկայացվեն Արցախի հանրային հեռուստատեսության եթերում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: