երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հումանիտար օգնություն՝ Հադրութի շրջանի բնակիչներին

Հումանիտար օգնություն՝ Հադրութի շրջանի բնակիչներին

Հումանիտար օգնություն՝ Հադրութի շրջանի բնակիչներին. Պատերազմի պատճառով տեղահանված և Արցախի տարբեր բնակավայրերում հաստատված Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների սննդի տեսքով օգնություն է տրամադրվել: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ԱԻՊԾ-ից:
 
՛՛Բարեգործական ծրագիրը նախաձեռնել է ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը: Նախաձեռնությանը միացել են անհատ բարերարներ ու կազմակերպություններ:
ԱԻ պետական ծառայության պահեստում հավաքվածները Հադրութի շրջանի համայնքների ղեկավարներն են: Նախապես կազմվել են Արցախում հաշվառված համագյուղացի ընտանիքների ցուցակները, իսկ օգնությունը տրամադրվել է ըստ ընտանիքի կազմի:
 
Շնորհակալության խոսքերի հետ մեկտեղ, համայնքների ղեկավարները նաև իրենց երախտիքի խոսքն են հայտնել բոլոր այն սրտացավ մարդկանց, ովքեր այս դժվար օրերին բնակության վայրն ու սեփական ամեն ինչ կորցրած բնակիչների կողքին են:
 
Հադրութցիները նաև Արցախի փրկարարներին են շնորհակալ՝ ռազմագործողությունների ընթացքում և հետո՝ անձնուրաց ծառայության համար՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: