ՀԾ և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ՂՏ-ի ծառայությունների վերաբերյալ հարցումներ է անցկացնում
Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը «Ղարաբաղ տելեկոմ» ընկերության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ իրականացվող ուսումնասիրությունների շրջանակում, առցանց հարցումներ է անցկացնում։
Այս մասին տեղեկացրել են Հանձնաժողովից։ Հարցաթերթիկը լրացնելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։