չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հրշեջ- փրկարարները մարել են Ստեփանակերտում գործող լավաշի արտադրամասում բռնկված հրդեհը

Հրշեջ- փրկարարները մարել են Ստեփանակերտում գործող լավաշի արտադրամասում բռնկված հրդեհը

Օգոստոսի 18-ին ժամը 10:42-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ա.Հեքիմյան 11 հասցեում գտնվող լավաշի արտադրամասում հրդեհ է բռնկվել:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից՝ մանրամասնելով, որ ժամը 10:43-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը մեկնել են դեպքի վայր: Հրդեհը մարվել է ժամը 10:55-ին մարտական հաշվարկի կողմից` ձեռքի միջոցներով: Հրդեհի հետևանքով այրվել է արտադրամասի օդափոխանակության համակարգը: Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտնագության տեսչությունը:

  • Կիսվել: